Բլրի գագաթից սահելու արդյունքում ռուս դերասանուհին հիվանդանոցում է հայտնվել
Ռուս դերասանուհի Յուլյա Ալեքսանդրովան ուղեղի ցնցումով հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է Dni.ru-ն՝ վկայակոչելով նրա ինստագրամյան էջը։
«Горько!» ֆիլմի աստղը մեծ արագության պայմաններում գլուխը սառույցին է հարվածել։
«Կորցրել էի գիտակցությունս»,- ասել է Յուլյա Ալեքսանդրովան։ Նա հավելել է, որ, բարեբախատաբար, արյունահոսություն չի ունեցել։ Մեկնաբանություններում դերասանուհուն ապաքինում են մաղթել եւ խնդրել այլեւս չսահել բլրի գագաթից։