Վիկտորյա Բոնյան ամուսնանում է
«Դոմ-2» նախագծի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյան ակնարկել է, որ շուտով տեղի կունենա իր հարսանիքը։ Հեռուստահաղորդավարուհին իր Instagram-ի stories բաժնում պարծեցել է նշանադրության մատանիով։
«Դե ինչ, կարող եք շնորհավորել ինձ», — էմոցիաներով կիսվել է հաղորդավարուհին:
StarHit-ի տեղեկություններով՝ 42-ամյա աստղը դեռ ոչ մի անգամ ամուսնացած չի եղել։ Նա երկարատեւ հարաբերություններ է ունեցել իռլանդացի միլիոնատիրոջ որդու՝ Ալեքսանդր Սմերֆիտի հետ, որից նա դուստր է ունեցել՝ Անժելինային։ Սակայն զույգի հարսանիքն այդպես էլ չկայացավ, 2017 թվականին սիրեցյալները բաժանվեցին՝ պահպանելով բարեկամական հարաբերություններ։
Այժմ Վիկտորյան ապրում է երկու երկրում՝ մշտապես ճամփորդելով Ռուսաստանի եւ Մոնակոյի միեւ։ Մոսկվա աստղը գալիս է աշխատանքային հարցերի լուծման համար, իսկ եվրոպական պետությունում նա ապրում է մշտական հիմունքներով: