Բենզեմա. ՊՍԺ-ն ուժեղ թիմ է, բայց մենք կարող ենք հաղթել նրանց

0

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար մենք պետք է հաղթենք բոլոր հանդիպումներում։ Բոլորը գիտեն, որ ՊՍԺ-ն ուժեղ թիմ է, բայց մենք կարող ենք հաղթել նրանց։ Չեմպիոնների լիգան կարեւոր մրցաշար է։ Փլեյ-օֆֆ հասած բոլոր թիմերն էլ ձգտելու են տիտղոսին։

Մենք ՊՍԺ-ի հետ դիմակայությունում ձգտելու ենք երկու հաղթանակի։ «Ռեալի» միակ նպատակը գավաթն է»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է RMS Sport-ը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին եւ պատասխան հանդիպումներ

Փետրվարի 15 եւ մարտի 9

«Սպորտինգ» (Պորտուգալիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ռեալ» (Իսպանիա)

Փետրվարի 16  եւ մարտի 8

«ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա) — «Բավարիա» (Գերմանիա)

«Ինտեր» (Իտալիա) — «Լիվերպուլ» (Անգլիա)

Փետրվարի 22 եւ մարտի 16

«Չելսի» (Անգլիա) — «Լիլ» (Ֆրանսիա)

«Վիլյառեալ» (Իսպանիա) — «Յուվենտուս» (Իտալիա)

Փետրվարի 23 եւ մարտի 15

«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Այաքս» (Նիդերլանդներ)

«Աթլետիկո» (Իսպանիա) — «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram

Leave A Reply

Your email address will not be published.