Բրյուսելյան հանդիպումը տեղի է ունենալու բավականին ծանր պայմաններում․ Թաթուլ Մանասերյան

0

«Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանը Vesti.am-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը։

—         Պարո՛ն Մանասերյան, ի՞նչ սպասել բրյուսելյան հանդիպումից։

—         Բրյուսելյան հանդիպումը տեղի է ունենալու բավականին ծանր պայմաններում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ճնշուներն ակնհայտ են։ Կարծում եմ, ՀՀ չպետք է միայնակ լինի։ Տարածաշրջանային զարգացումները հատկապես այն տեսքով, որ առաջարկում է Ադրեջանը՝ միջանցքի տրամադրումը, շատ մեծ վնաս է նաև Ռուսաստանի ազգային պետական շահերին։ Ռուսաստանը լինելով ռազմավարական դաշնակից, բայց միևնույն ժամանակ, այդ անհասկանալի մտերմությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ի վնաս իր իսկ շահերին՝ կարծում եմ տեղին չէ։ Իմ խորին համաոզմամբ անհրաժեշտ է սկզբունքային մոտեցում, որը պետք է հեռանկարային զարգացման բոլոր կետերը հստակեցնի՝ ոչ միայն ինչ պետք է արվի համատեքստում, այլ նաև ինչպես պետք է արվի։ Խոսքը պետք է լինի ոչ թե միջանցքի այլ ճանապարհների մասին։ Մենք պետք է ունենանք ոչ պակաս շահ՝ ճանապարհների և կոմունիկացիաների բացումից, քան ունենալու են Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը։

—         Նշեցիք, որ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից ճնշումներ կան, դրանից անմասն չի մնում նաև ՌԴ-ն։ Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը։

—         Այդ ճնշումներն Ադրբեջանի հռետորաբանությունն է։ Երբեմն-երբեմն նաև Թուրքիայից են այդպիսի արտահայտություններ լսվում և ես գտնում եմ, որ դրանց համարժեք պատասխան է պետք։ Եթե այսպես չանեք, ապա ինչ կլինի, ինչպես նաև բազմիցս նշելով, որ Հայաստանի տարբեր տարածքներ, մարզեր ադրբեջանական հողեր են։ Եթե սրանք անպատասխան են մնում,  ապա դա ամենավտանգավոր շարունակությունն է։

—         Ի՞նչ զարգացում պետք է ունենա հանդիպումը, որ մեզ համար շահեկան լինի։

—         Ես կարծում եմ, որ ՀՀ-ն դիվանագիտական ասպարեզում պետք է ներգրավվի ավելի հնուտ գործիչների և մի փոքր ավելի կոշտ դիրքորոշում ունենա՝ իր իսկ ապագայի համար, քանի որ եթե բանակցությունները գնան այն ճանապարհով, որով ուղղորդում են Թուրքիան և Ադրբեջանը, դա կարող է լինել բախտորոշ և ճակատագրական՝ բացասական առումով։

—         Ի՞նչպիսին կլինի Արցախի հարցի կարգավորումը։

—         Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով Արցախն այս կարգավորման մեջ առաջնային դեր չունի։ Պետք է հասնել նրան, որ Արցախի ժողովուրդը և նրանց կողմից ընտրված ղեկավարը լսելի լինեն համաշխարհային հանրությանը՝ առաջին հերթին Հայաստանին և Ռուսաստանին։ Այս երկու երկրներն են իրենց անվտանգության երաշխավորը։ Ես կարծում եմ, որ այդ խելաիտ ձևով՝ դիվանագիտական խողովակներով, ներառյալ տնտեսագիտական դիվանագիտությունը, պետք է փորձեն բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել։ Իսկ այդ ներուժը, կարծում եմ, սպառված չէ։

—         Արցախի իշխանությունը պատրա՞ստ է ձեր նկարագրած շարժումն առաջ տանել։

—         Արցախը միջազգաին իրավունքի չճանաչված սյուբեկտ է և այս առումով իրենից շատ բան չպետք է անկկալել։ Ես կարծում  եմ, որ առաջինը ՀՀ իշխանությունը պետք է հարգի Արցախի անկախությունը և լսի, ականջալուր լինի, թե դա ինչպես կարելի է անել։ Ես համոզված եմ, որ Արցախը և արցախցիները պետք է իրենց որոշիչ ձայնը բարձրացնեն և դա այս բանակցությունների համար ՀՀ-ն պետք է օգտագործի որպես փաստարկ։ Տարական, մարդասիրական հարցերը դեռ կարգավորված չեն, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։ Այս դեպքում համագործակցության կամ փոխշահավետ կապերի մասին վաղժամ է խոսելը։

Leave A Reply

Your email address will not be published.