«Տանը միայնակ» ֆիլմի աստղին մեղադրում են բռնության համար

0

Հոլիվուդյան դերասան Դեւին Ռեթրեյին, որը «Տանը միայնակ» ֆիլմում կատարել է Բազ Մաքքալիսթերի դերը, մեղադրել են բռնության մեջ, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ռեթրեյի ու նրա ընկերուհու վեճի ականատեսները դեպքի վայր ոստիկանություն են կանչել՝ գանգատվելով բղավոցներից։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն իրավիճակը լուծված են համարել, երբ պարզել են, որ Ռեթրեյլի սիրելին գիշերվա համար առանձին համար ունի։ Ձերբակալություններ չեն եղել, սակայն զույգը բաժանվել է։

Արդեն հաջորդ օրն աղջիկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ նշելով, թե դերասանը փորձել է խեղդել իրեն՝ բերանը փակելով ձեռքով։

Leave A Reply

Your email address will not be published.