«Միլանը» փոխարինող է գտել Զլատան Իբրահիմովիչին
Իտալական «Միլանը» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հնարավոր փոխարինող է համարում անգլիական «Լիվերպուլի» 26-ամյա բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիին, հաղորդում է Tuttomercatoweb-ը։
Օրիգին 2014-ին ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Լիվերպուլ»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է երեք հանդիպման, խփել երկու գոլ։ Չեմպիոնների լիգայի հինգ խաղում Օրիգին խփել է մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երկու խաղում նա խփել է երկու գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։
Օրիգիի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։