Crazy Frog-ը վերադարձել է․ 11 տարվա դադարից հետո երկուհազարականների հայտնի հերոսը նոր երգ է թողարկել

0

Երկուհազարականներին հայտնի կերպարը՝ գորտ Crazy Frog-ը, 11 տարվա դադարից հետո նոր սինգլ ու տեսահոլովակ է թողարկել։ Տեսանյութը հրապարակվել է երաժշտական նախագծի YouTube-յան ալիքում։

Նոր երգը ստացել է «Tricky։ անվանումը։ Այն ամերիկյան «RUN DMC» խմբի «It’s tricky» կոմպոզիցիայի եւ հիփ-հոփ արտիստ Millie B-ի «M to the B» երգի ռեմիքսն է։ Տեսահոլովակում գորտն օդում շրջում է անապատի վրայով, հանդիպում դաժան ռոբոտների եւ ի վերջո Space Y (ակնարկ Space X-ի մասին՝ ընկերությունը, որը հիմնվել է Իլոն Մասկի կողմից)  նավով, տիեզերք մեկնում։  Հասնելով տիեզերք՝ գորտը լողում է անօդ տարածությունում։

Crazy Frog-ը ստեղծվել է 2002-2003թթ․ շվեդ դիզայներ եւ անիմատոր Էրիկ Վերնքվիստի կողմից։ Կերպարը հայտնի է դարձել 2005թ․-ին թողարկված տեսահոլովակից հետո, որը նկարահանվել էր 80-ականների հիթ «Axel F» երգի ռեմիքիսի հիման վրա։ Այս տարվա նոյեմբերին Crazy Frog-ը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ նոր երգ է թողարկում։


Leave A Reply

Your email address will not be published.