«Քամին ինձ տաներ, սեր բերեր, կյանք բերեր». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Դուբայից

0

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Դուբայում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երկար զգեստ է կրում ու արձակել է մազերը։ Լողափնյա կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Քամին ինձ տաներ… Սեր բերեր, Կյանք բերեր… Երգ բերեր… Քամին ինձ տաներ ու… չբերեր…»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Նազենին կանաչ տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի հուդիի ու երկարաճիտների հետ։ Դերասանուհին կանաչ վերարկու էր կրում, արեւային ակնոց։ «Կանաչներով ու արեւոտ օր եմ մաղթում։  Տաք հագնել, չմրսել, ու ոչ մի դեպքում չհիվանդանալ»,- գրել էր նա։ 


Leave A Reply

Your email address will not be published.