«Մի օր կգժվեմ իր սիրուց». Անաիս Սարդարյանը՝ որդու հետ

0

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։ Լուսանկարներն արվել են տոնածառի ֆոնին։ «Ես մի օր կգժվեմ իրա սիրուց»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին այգում։ Անաիսը սպորտային կոստյում էր կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Իսկապես հարուստ է նա, ում երեխաները վազում են գրկելու, նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքերդ դատարկ են», — հրապարակումը մակագրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.