Գարի Լինեկեր․ Մանկուց երազել եմ, որ «Լեսթեր Սիթին» հաղթի Կոնֆերենցիաների լիգայում

0

«Լեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը կատակով է մեկնաբանել  «Լեսթեր Սիթիի» 2։3 հաշվով պարտությունը իտալական «Նապոլիի» հետ Եվրոպայի լիգայի 6-րդ տուրի խաղում։

C խմբում անգլիական թիմը գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։

«Մանկուց երազել եմ, որ «Լեսթեր Սիթին» հաղթի Կոնֆերենցիաների լիգայում։ Այս երեկոյից հետո նրանք ավելի մոտեցան դրան»,- գրել է 60-ամյա Լինեկերը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգան ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար է եւ անցկացվում է առաջին անգամ։

Leave A Reply

Your email address will not be published.