«Բեթհովենը լեռներում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Հայաստանում

0

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը լեռներում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։

Երաժշտական այս յուրօրինակ պատումը կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։

Այն պատմություն է ﬕ տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան ﬔծ էր, որ նա կարողացավ հաղթահարել բոլոր ծանրություններն ու դժվարությունները՝ իր երազանքին հասնելու համար։

Leave A Reply

Your email address will not be published.