Օմիկրոն շտամի հայտնի ախտանիշները

0

Նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամի մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, բայց դրա առավել բնորոշ ախտանիշներից մի քանիսն արդեն հայտնի են: Փորձագետները նշում են, որ նոր շտամի բնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ, ի տարբերություն կորոնավիրուսի նախորդ տարբերակների, այն հոտի եւ համի կորուստ չի առաջացնում։

Ըստ ընդհանուր պրակտիկայի բժիշկ Անժելիկա Կուտզիի (Հարավային Աֆրիկա)` օմիկրոնի բնորոշ ախտանիշներն են հոգնածությունը եւ հաճախացած սրտի բաբախյունը: Նաեւ, ըստ նրա, օմիկրոն շտամը կարող է կոկորդի ցավ առաջացնել, որը բնորոշ չէ COVID-19-ին:

Հարավային Աֆրիկայից մեկ այլ բժիշկ՝ Ունբեն Պիլայը, նշում է, որ իր դրսեւորումներով կորոնավիրուսի նոր տարբերակն ամենից շատ գրիպ է հիշեցնում. հիվանդները սովորաբար դժգոհում են բարձր ջերմությունից, ցավերից եւ չոր հազից։

Նաեւ որպես նոր շտամով վարակման ամենաբնորոշ ածտանշան նշում են ծանր հոգնածությունը, որը հանկարծակի է առաջանում վարակվածի վրա։

Մասնագետի խոսքով, եթե ձեզ մոտ հանկարծ հոգնածություն է առաջացել, ցավում է կոկորդում, իսկ մարմնում ցավ կա, պետք է անհապաղ դիմել բժշկի։ Ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն ախտորոշում անել եւ սկսել որեւէ դեղամիջոց ընդունել:

Leave A Reply

Your email address will not be published.