Գերման Գրեֆ. Ես չեմ հավատում Ցուկերբերգի անվան մետատիեզերքին
«Սբերբանկ»-ի գործադիր տնօրեն Գերման Գրեֆը քննադատել է մետատիեզերքը, որը փորձում է կառուցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Առայժմ աշխարհում ոչ մի իրական մետատիեզերք չկա, ասել է նա Finopolis 2021 նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների ֆորումին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մետատիեզերքը մի աշխարհ է, որտեղ իրականում գոյություն չունեցող վիրտուալ օբյեկտները միաձուլվում են ֆիզիկական իրերի եւ իրադարձությունների հետ մեկ հարթակում:
«Դուք ասացիք, որ կա երկու միտում՝ էկոհամակարգեր եւ մետատիեզերքներ: Եթե էկոհամակարգերն արդեն գոյություն ունեցող իրականություն են` գրեթե ամբողջ աշխարհում, ապա մետատիեզերքը, հավանաբար, այն միտումն է, որը դեռ տեսանելի է, բայց չկա ոչ մի մետատիեզերք, քանի որ տեխնիկապես ոչ ոք դեռ չի կարողացել կատարել այդ անցումը»,- նշել է Գրեֆը: «Ես չեմ հավատում Ցուկերբերգի մետատիեզերքին: Նույնիսկ նրա ելույթից հետո ես եւս մեկ անգամ նայեցի նրա բոլոր պրոդուկտները եւ հագա այդ Oculus-ը եւ անցկացրեցի դրա մեջ մեկ ժամից ավելի` առաջին անգամ իմ կյանքում: Չգիտեմ, միգուցե պետք է մեկ ամիս այնտեղ անցկացնել, դրանից հետո կվարժվենք։ Բայց դա հարմար չէ։ Դա շատ լուրջ ճնշում է նույնիսկ հասուն մարդու համար։ Մինչդեռ այդ բոլոր ավատարներն այնքան անհրապույր են, եւ խաղերն այնքան կատարյալ չեն, նույնիսկ` խաղերը: Այնտեղ պարզապես արժեքավոր ոչինչ չկա»,- ասել է Գրեֆը:
Նա հավելել է, որ ավելի շատ հավատում է ընդլայնված իրականությանը։ Ընդ որում, ըստ «Սբերբանկ»-ի ղեկավարի, ապագայում մետատիեզերքի միտումը կազդի բոլորի վրա։