Ոճային մայրիկ. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

0

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հուդի է կրում։ Արփին արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել Արփիին․ «Փայլում ես»։

Ավելի վաղ Արփիի հետ լուսանկար էր հրապարակել ամուսինը՝ Միհրան Ծառուկյանը։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Կադրերն արվել էին Հաղարծինում։ Մեկնաբանություններում Միհրանը շնորհավորել էր կնոջ ծննդյան օրը․Արփին 32 տարեկան էր դարձել։

Leave A Reply

Your email address will not be published.