Մեսին գաստրոէնտերիտի պատճառով բաց է թողել մարզումը, սակայն ընդգրկված է ՊՍԺ-ի հայտացուցակում

0

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին ընդգրկվել է փարիզյան ՊՍԺ-ի հայտացուցակում «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա արգենտինացի հարձակվողը բաց էր թողել ՊՍԺ-ի նախորդ օրվա մարզումը գաստրոէնետերիտի (ստամոքսի եւ աղիների բորբոքային հիվանդություն) ախտանիշի պատճառով, հաղորդում է Get French Football News-ը։

ՊՍԺ — «Նիցա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Մեսին այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։


Leave A Reply

Your email address will not be published.