Իկեր Կասիլյասը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։ Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ ստացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
«Ինձ համար շատ ավելի դժվար է դառնում հավատալ ֆուտբոլային պարգեւներին։ Անկասկած, Մեսին անկասկած ֆուտբոլի պատմության 5 լավագույն խաղացողներից է։ Բայց արդեն ժամանակն է սովորել որոշել լավագույն խաղացողին մեկ մրցաշրջանի արդյունքում։ Այդքան էլ բարդ բան չէ»,- Թվիթերում գրել է Կասիլյասը։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Երրորդը Լոնդոնի «Չելսիի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն է։ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չորրորդն է։