«Ընտանիք». Լիլուն՝ ամուսնու եւ երեխաների հետ
Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու եւ երեխաների հետ։ «Շնորհավոր Գոհաբանության օրը»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, իսկ հետեւորդներն ընտանիքին դրական խոսքեր են գրել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ կաշվե տաբատ, բլուզ, բարձրակրունկներ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Շքեղ լեդի»։