ՉԼ․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի լավագույն գոլերն ու սեյվերը։
Լավագույն գոլերի քառյակում են «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշի գոլը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3։1),
շվեյցարական «Յանգ Բոյզի» շվեյցարացի կիսապաշտպան Սիլվան Հեֆթիի գոլը իտալական «Ատալանտայի» դեմ խաղում (3։3),
անգլիական «Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի գոլը պորտուգալական «Պորտուի» դեմ խաղում (2։0),
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլը Կիեւի «Դինամոյի» դեմ խաղում (2։1)։
ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ այս քառյակից կընտրվի շաբաթվա լավագույն գոլը։
Շաբաթվա լավագույն սեյվերի հեղինակներն են Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակն ու ֆրանսիական ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը։