Apple-ը հաստատել է. Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում

0

Պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Առնվազն երկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսում են։

Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։

«Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը:

Նշենք, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Pegasus ծրագիրը օգտագործվել է ամբողջ աշխարհում ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար։ Դեռևս ամիսներ առաջ հրապարակել էինք նաև մի քանի լրագրողական կազմակերպության պատմությունները Pegasus լրտեսող ծրագրի մասին։

Leave A Reply

Your email address will not be published.