Ռոբերտո Մանչինին հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

0

Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրաժարվել է զբաղեցնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո, հաղորդում է Bild-ը։

56-ամյա մասնագետի համար առաջնային է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի գարնանային փլեյ-օֆֆը։ Իտալիան դեռ չի նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը եւ մարտին կշարունակի պայքարը անցումային հանդիպումներում։

«Մանչեսթեր Յունայթեդի» թեկնածուների ցուցակում են իսպանացիներ Ունաի Էմերին («Վիլյառեալ») ու Խուլեն Լոպետեգին («Սեւիլիա»), արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ) ու հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի»)։

Leave A Reply

Your email address will not be published.