«Սիրուն». Լիա Զախարյանի աշնանային կերպարը
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիան սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է սեւ-սպիտակ բլուզի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ մատանիները։ Դերասանուհին հրապարակման մեկնաբանություններում պատմել է սերիալում իր նոր կերպարի մասին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին առօրյա կերպարում էր։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում, բարձր գոտկատեղով, մոխրագույն տաբատ։ Լիան հավաքել էր մազերը, նախընտրել նվազագույն շպար։ «Ինձ ոգեշնչում է կյանքի յուրաքանչյուր րոպեն, իմ յուրաքանչյուր ստեղծագործություն, յուրաքանչյուր երկիր եւ քաղաք, որ ես այցելում եմ եւ ամեն մարդ, ով հայտնվում է իմ կյանքում։ Փնտրեք ոգեշնչում այն ամենի մեջ, ինչ շրջապատում է ձեզ», — հրապարակմանը կից գրել էր նա։