Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հարցուպատասխանի ֆորմատով անդրադարձել է պատվաստման երկրորդ դեղաչափի թեմային։
Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։
Պատասխան.
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան:
Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր ռեակցիա (բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, հոդացավ), ապա 2-րդ դեղաչափի ստացումը ցուցված է»: