«Հեքիաթային վայր, ուր մեծացել է հայրս». հայտնի կոմպոզիտոր պատմել է Հայաստանի հետ սերտ կապի մասին

0

Մալթայի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցող կոմպոիզտոր Ալեքսեյ Շորը պատմել է Հայաստանի հետ իր կապերի մասին։ Newsmuz.com-ի տված հարցազրույցում Շորը պատմել է, թե որտեղից է գալիս Հայաստանի հետ այդ ամուր կապը։

«Սմբատյանը լավ է վերաբերում իմ երաժշտությանը։ Մի անգամ նա ինձ Հայաստան փառատոնի հրավիրեց, ուր առաջին անգամ պետք է կատարեին իմ երաժշտությունը։ Բոլոր համերգները հաջող անցան, հանրությանն իմ ստեղծագործությունները շատ դուր եկան։ Հայաստանում ամենաջերմ ընդունելություններից մեկը ցուցաբերեցին։ Անձնական իմաստով․ հայրս իր կյանքի առաջին 12 տարիներն է անցկացրել Հայաստանում, եւ իմ աչքերում Հայաստանը հեքիաթային վայր էր, ուր մեծացել է հայրս»,- ասել է Շորը։

Նա պատմել է, որ առաջին անգամ Հայաստան է եկել ծնողների հետ, այցը «շատ հուզիչ է եղել եւ հիշվել է ամբողջ կյանքի համար»։ Երաժիշտը միեւնույն ժամանակ նշել է, որ երբեք չի փորձել երաժշտություն գրել ինչ-որ էթնիկ ոճի համար, բառացությամբ դուդուկի համար ստեղծագործությունները։

«Երբեք չեմ փորձում գրել ինչ-որ էթնիկ ոճի համար։ Գուցե, բացառությամբ «Վերդիանա»-ի։ Ես չունեմ ստեղծագործություններ, որոնք մաքուր եվրոպական են հնչում։ Ինչ-որ եվրոպական մոտիվեր կան ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ, սակայն ինձ մոտ չկա մի ամբողջական ստեղծագործություն, որը կլսես ու կասես, որ սա եվրոպական երաժշտություն է։ Ինձ Հայաստանի հետ բազմաթիվ հույզեր էին կապում, բայց ես հաճախ եմ այնտեղից վերադարձել՝ լի ոգեշնչմամբ»,- ասել է կոմպոզիտորը։

Leave A Reply

Your email address will not be published.