Ստեղծվել է աշխարհում առաջին սմարթֆոնը շների համար

0

Մեծ Բրիտանիայում ստեղծել են անսովոր գաջեթ, որի օգնությամբ ընտանի կենդանիները կարող են զանգահարել տերերին տեսակապով։ Գաջեթը սովորական գնդակի տեսք ունի։ Այն անվանել են DogPhone։

Գնդակի ներսում աքսելերաչափ է, որը գործի է դրվում բարձրացնելիս։ Նշվում է, որ ընտանի կենդանիները պետք է սովորեն խաղալ դրանով, որպեսզի տեսակապ հաստատեն տիրոջ հետ։

«Թեստավորողի» դերում հանդես է եկել Զեկ անունով շունը։ Թեստերի ընթացքում շունը սկսել է ճանաչել տիրուհուն տեսակապով, ինչպես նաեւ խաղացել է նրա հետ՝ սիրած խաղալիքները տեսախցիկին մոտ բերելով։

Գաջեթի հեղինակներից մեկը նշել է, որ թեստերի ընթացքում շունը կատարել է պատահական զանգեր։ Այնուամենայնիվ, շունը հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում եւ իրեն այնպես էր պահում, ասես տիրուհին տանն է։

Նշվում է, որ շների համար սմարթֆոնի ստեղծումը կօգնի շատ մարդկանց, քանի որ միշտ չի հաջողվում լինել ընտանի կենդանու կողքին։ Սա հատկապես ակտուալ է, երբ աշխատանքի հեռավար ձեւաչափը փոխարինվում է գրասենյակում աշխատանքով։ Կենդանին, որը վարժվել է, որ տերը միշտ պետք է տանը լինի, կարող է սթրես ապրել, եթե տերը երկար բացակայի։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ որոշ շներ հետաքրքիր կարողություններ ունեն, օրինակ՝ ֆենոմենալ հիշողություն։

Leave A Reply

Your email address will not be published.