«Անուղղելի ռոմանտիկ եմ»․ Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է ամուսնանալ Բեն Աֆլեքի հետ

0

Երբ 20 տարի անց Ջենիֆեր Լոպեսը սիրելիի՝ Բեն Աֆլեքի մոտ վերադարձավ, երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նրանց նշանադրությանը։ Եվ թվում է՝ դրան քիչ է մնացել։  

Նախօրեին Ջեյ Լոն հյուրընկալել է «Today» շոուին։ Երգչուհին անկեղծորեն պատմել է Բեն Աֆլեքի հետ երջանիկ ապագայի մասին իր ծրագրերի մասին։ Երբ հաղորդավարը հարցրել է, թե արդյոք նա պատրաստ է ամուսնանալ, երգչուհին դրական պատասխան է տվել։ «Ես չգիտեմ, հավանաբար, այո։ Դու գիտես, ես անուղղելի ռոմանտիկ եմ»,- պատասխանել է Լոպեսը։

Բեն Աֆլեքի հետ հավանական ամուսնությունը Լոպեսի համար չորրորդը կլինի։ «Թեեւ ես արդեն մի քանի անգամ ամուսնացած եմ եղել, դեռ հավատում եմ երջանիկ ապագային»,- խոստովանել է նա։

Լոպեսն ամուսնացած է եղել Օջանի Նոայի, Քրիս Ջադի եւ Մարկ Էնթոնիի հետ։ Վերջինս ու Լոպեսը մեծացնում են երկվորյակներին՝ Մաքսին եւ Էմմային։ Վերջին տարիներին երգչուհին հանդիպել է Ալեքս Ռոդրիգեսի հետ, բայց այս տարի նշանադրությունից հետո զույգը բաժանվել է։

Leave A Reply

Your email address will not be published.