ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ է արել. մեզ համար դրանք ընդունելի են. Փաշինյան

0

Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021-ի մայիսից ի վեր  Հայաստանի եւ Ադրբեջանի  սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու  վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ –ի կողմից եւ երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,-ասաց նա:

Վարչապետը դիմեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասելով. «Խնդրում եմ Ռուսաստանի ձեր գործընկերոջ հետ ճշգրտեք մանրամասները եւ փորձենք իրագործել առաջարկները ՌԴ արած առաջարկների շրջանակներում եւ հիման վրա»:

«Շատ լավ»,-արձագանքեց Պապիկյանը:

Leave A Reply

Your email address will not be published.