«Միլանը» նոր պայմանագիր կկնքի Իբրահիմովիչի հետ
Իտալական «Միլանն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ են երկարաձգել համագործակցությունը։ 40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ․ հունիս, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։
«Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը նաեւ 24-ամյա ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի, 22-ամյա պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի եւ 23-ամյա ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերի հետ։