Դատարանը կասեցրել է Եվգենի Պետրոսյանի դեմ Ստեպանենկոյի բողոքի քննությունը
Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել քննել արտիստ Ելենա Ստեպանենկոյի բողոքն ընդդեմ Եվգենի Պետրոսյանից ամուսնալուծվելու ընթացքում համատեղ վաստակած ունեցվածքի բաժանման որոշման։ «ՏԱՍՍ»-ին դատարանում հայտնել են, որ բողոքի վերաբերյալ քննությունը կասեցվել է գործով փորձաքննության նշանակման պատճառով։
Դատարանի կայքում նշվում է, որ բողոքի քննությունը կասեցվել է՝ վերաքննիչ ատյանի համապատասխան որոշմամբ։
2018թ․-ի նոյեմբերի 16-ին դատարանը պաշտոնապես լուծել է Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի ամուսնությունը։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ արտիստների ունեցվածքը կիսել են հավասար։ Ամուսնալուծության գործընթացի սկզբում հաղորդվում էր, որ Ստեպանենկոն դատարանին խնդրում է բռնագանձել ունեցվածքի կեսը, որը գնահատվում էր 1,5 միլիարդ ռուբլի։