Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը բացվել է Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը
ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան տարելիցին՝ նոյեմբերի 14-ին, Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը բացվել է հուշարձան: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։Հուշարձանի հեղինակները Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր քանդակագործներ Վահե և Միքայել Սողոյաններն են: Հուշարձանն իրենից ներկայացնում է Ջիգարխանյանի կերպարը, որը նստած է գրանիտե պատվանդանի վրա՝ հիշեցնելով թատրոնի բեմ: Արձանի նախատիպն է Ջիգարխանյանի դերը Մայակովսկու անվան թատրոնում «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման մեջ:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում: