Անտոնիո Կոնտե․ Իմ աշխատավարձը ֆինանսական բեռ է ակումբի համար
Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է իր բարձր աշխատավարձի մասին հարցին։
«Այո, իմ աշխատավարձը ֆինանսական բեռ է ակումբի համար։ Բայց ես իմ աշխատանքը կատարում եմ ամենաբարձր մակարդակով, եւ նորմալ է, որ ինձ այդքան գումար են վճարում։
Բարդ կլինի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը։ Շատ լուրջ մրցակցություն է։ Պետք է ամեն խաղում ցուցադրել առավելագույնը։ Մենք մտադիր ենք հաջողության ձգտել նաեւ Կոնֆերենցիաների լիգայում»,- Կոնտեի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։
Ոչ պաշտոնական տվյալներով, Կոնտեի տարեկան աշխատավարձը «Տոտենհեմում» 18 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։