Ո՞ր մթերքներն են օգնում դիմակայել COVID-19-ին

0

Կենդանական եւ չռաֆինացված բուսական ճարպերը պետք է լինեն սննդակարգի անբաժանելի մասը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանից պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կոռոլյովան։ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ վերոհիշյալ ճարպերով հարուստ մթերքները կարող են հակաբորբոքային պաշտպանություն ապահովել։

Մասնավորապես, կենդանական եւ չռաֆինացված  բուսական ճարպերն ունակ են դիմակայել վիրուսի տարածմանը։ Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել սննդակարգում ներառել գհի յուղ․ այն պետք է օգտագործել օրական 1,5-2 թեյի գդալ։ Մասնագետի խոսքով՝ նախաճաշին հավի կամ լորի ձուն ճարպային լուծվող A, D եւ E վիտամինների լավ աղբյուր է։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել նաեւ հյուսիսային ծովերի ձուկ, ձիթապտղի յուղ, ծլած ցորենի սերմերի յուղ, ավոկադո եւ արգանի յուղ։  

Leave A Reply

Your email address will not be published.