Մեսին մարզում է անցկացրել Արգենտինայի հավաքականում (ֆոտո)

0

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին պատրաստվող Արգենտինայի հավաքականը սկսել է մարզումային հավաքը։ Թիմի առաջին մարզմանը մասնակցել է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է հավաքականի թվիթերյան էջը՝ ներկայացնելով լուսանկարներ։

Մեսին շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո։ 34-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունն Ուրուգվայի դեմ խաղին հարցականի տակ է։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է խմբի առաջատար Բրազիլիայի դեմ կենտրոնական խաղում։

Ուրուգվայ — Արգենտինա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, Բրազիլիա — Արգենտինա դիմակայությունը՝ նոյեմբերի 17-ին։

Leave A Reply

Your email address will not be published.