Լեոնարդո Դի Կապրիոն կմարմնավորի Ջիմ Ջոնսին՝ XX դարի ամենազանգվածային ինքնասպանության գաղափարախոսին

0

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կկատարի «Ժողովուրդների տաճար» դեստրուկտիվ աղանդի հիմնադիր Ջիմ Ջոնսի դերը։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter պարբերականը։

Այս պահին 46-ամյա արտիստը մասնակցում է MGM կինոընկերության ապագա ֆիլմի շուրջ եզրափակիչ բանակցություններին: Ջենիֆեր Դեւիսսոնի հետ Դի Կապրիոն նաեւ հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր:

Ջիմ Ջոնսը նախկին քարոզիչ է, որը դարձել է «Ժողովուրդների տաճար» կրոնական շարժման ղեկավարը, որի 909 մասնակիցներ միաժամանակ ինքնասպան են եղել 1978 թվականի նոյեմբերին Ջորջթաուն քաղաքում: Ջոնսը տարված էր կրոնով եւ բազմիցս իրեն Աստված է անվանել, ինչպես նաեւ Բուդդայի, Հիսուս Քրիստոսի եւ Վլադիմիր Լենինի ռեինկառնացիա:

Leave A Reply

Your email address will not be published.