Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր
Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր։ Այս տարի նշվում է հետախուզության զորքերի կազմավորման 29-րդ տարեդարձը։
Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ: Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը:
Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ շարքում են:
Ասում են՝ հետախույզի համար չկան կատարելագործման հասնելու վերջնական չափորոշիչներ, հետևաբար` նրանց համար չկան անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ: