Տիգրան Արզաքանցյանը մեղադրվում է՝ իր կրթության մասին փաստաթուղթը կեղծելու մեջ

0

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել՝ կրթության մասին փաստաթղթերը կեղծելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը՝ ներկայացված փաստաթղթերում ներկայացված անճշտությունների պատճառով։ Բանն այն է, որ օրենքով սահմանված կարգով՝ ընտրություններին կարող են մասնակցել անձինք, որ վերջին չորս տարիներին բնակվում են ՀՀ-ում, մինչդեռ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ Արզաքացանցյանը Հայաստանից բացակայել է փաստաղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005-ը։ Արզաքանցյանը տեղեկանք էր ներկայացրել, համաձայն որի՝ իբրև ՀՀ-ից բացակայության տարիներին ուսանել է ՌԴ-ում, սակայն տեղեկանքում եղել են անճշտություններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փաստաթղթեր կեղծելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարությում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Արզաքանցյանը 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:

Leave A Reply

Your email address will not be published.