Ուիլ Սմիթը խոստովանել է, որ ցանկացել է սպանել սեփական հորը
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը հերթական անգամ շոկի է ենթարկել հանրությանը։ Նա իր հուշագրություններում պատմել է, որ մի օր մտածել է հոր սպանության մասին։ Գրքի մեջբերումները հրապարակել է «People» ամսագիրը։
«Երբ ես ինը տարեկան էի, տեսա, թե ինչպես հայրս այնքան ուժեղ հարվածեց մորս գլխին, որ նա ընկավ։ Հետո նրա թքի մեջ արյուն էր նկատվում»,- ընտանեկան բռնության մասին պատմել է դերասանը։
Սմիթն ընդգծել է, որ այդ դեպքի պատճառով ինքը ցանկացել է վրեժ լուծել հորից։ Դերասանը նշել է, որ մանկական տրավման կարող էր ազդել դերասան դառնալու իր ցանկության վրա։ Սմիթը կասկածներ է հայտնել, որ արժանի է ճանաչման, քանի որ «չի կարողացել դիմակայել հորն ու վախկոտ է եղել»։
Դերասանի ծնողները բաժանվել են, երբ վերջինս դեռահաս է եղել, իսկ ամուսնալուծությունը ձեւակերպել են 2000թ․-ին։ Ավելի ուշ Սմիթ ավագը հիվանդացել է քաղցկեղով, եւ որդին հոգ է տարել նրա մասին։ Սակայն արտիստը խոստովանել է, որ մանկական տրավմայից զայրույթը կրկին զգացնել էր տալիս։