Էրլինգ Հոլանդի հայր․ Քիչ հավանական է, որ այս տարի որդիս դուրս կգա խաղադաշտ
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը պատմել է որդու առողջական վիճակի մասին։
«Հաշվի առնելով ապաքինման եւ վերականգնման հանգամանքները՝ Էրլինգի մոտ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Բայց նա դեռ տեւական ժամանակ բաց կթողնի։
Հրաշալի կլիներ, եթե մինչեւ դեկտեմբերի 25-ը նա կարողանար մի քանի հանդիպման մասնակցել, բայց քիչ հավանական է այս տարի»,- Ալֆ-Ինգե Հոլանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
21-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել։ Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն հույս ուներ, որ հարձակման առաջատարը ընդհանուր խումբ կվերադառնա նոյեմբերին, սակայն վնասվածքն ավելի բարդ է եղել։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 13 գոլ։