Ֆանատները հրազենից կրակել են մարզիչի վրա
Արգենտինական «Ֆերոյի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Ռոմերոն ուսի թեթեւ հրազենային վիրավորում է ստացել «Ուրականի» դեմ երրորդ դիվիզիոնի առաջնության խաղում, հաղորդում է Sport Bible-ը։
Դրանից առաջ տրիբունայում բախում է սկսվել ֆանատների խմբավորումների միջեւ։
Հանդիպումը դադարեցվել է 3։1 հաշվի ժամանակ «Ուրականի» օգտին։