Կարեն Խաչանով․ Չեմ պատվաստվել, AusOpen-ից առաջ կորոշեմ

0

Աշխարհի 31-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեի եւ տեղի իշխանությունների որոշումը՝ մասնակցության համար պատվաստման անհրաժեշտության մասին։ Հայ թենիսիստը դեռ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Չպատվաստվածները ստիպված կլինեն AusOpen-ից առաջ երկու շաբաթ մեկուսանալ Մելբուռնում։

«Գիտեմ, որ աշխարհի ուժեղագույն 100 թենիսիստներից 70 տոկոսն է պատվաստվել։ Ես դեռ չեմ պատվաստվել։ Առաջիկայում կորոշեմ՝ ինչ անել։ Ավստրալիայում կտեսնենք, ով է կարանտինում, ով է իսկապես պատվաստված։ Առայժմ չեմ մեկնաբանի, թե ինչ եմ պատրաստվում անել։

Անցած տարի դեկտեմբերին Դուբայում ես, կինս եւ որդիս վարակվել էինք կորոնավիրուսով։ Երկու շաբաթ հիվանդ էինք, մնացինք կարանտինում»,- Խաչանովի խոսքը մեջբերում է iz.ru-ն։

«Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը կանցկացվի հունվարի 17-30-ը Միլբուռնում։

Leave A Reply

Your email address will not be published.