ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն նոյեմբերի կեսերին՝ Երևանում

0

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի կեսերին՝ Երևանում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Այսօր մենք ձեզ հետ կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսերին՝ Երևանում՝ Ղազախստանի նախագահությամբ», —  Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ ասել է Միշուստինը։

Leave A Reply

Your email address will not be published.