Ալլա Պուգաչովան տան նախկին աշխատակցուհուն խնդրել է վերադարձնել իր նվիրած զգեստները
80-ամյա Լյուդմիլա Դորոդնովան, որը երկար տարիներ Ալլա Պուգաչովայի տան աշխատակիցն է եղել, «НТВ» հեռուստաալիքի «Звезды сошлись» հաղորդման եթերում պատմել է, որ պրիմադոննան խնդրել է վերադարձնել բացառիկ զգեստների մի մասը, որոնք նախկինում նվիրել է իրեն։
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նորաձեւության պատմաբան Ալեքսանդր Վասիլեւը սկսել է թանգարանի համար հավաքել Ալլա Բորիսովնայի հագուստի հավաքածուն։
«Թանգարանին եմ տվել Ալլայի համերգային իրերը։ Պիջակը, որի հեղինակը Սլավա Զայցեւն է, Ալլան նվիրել էր ինձ։ Ասում էր՝ գուցե ես կկրեմ, սակայն ես չեմ կրել։ Մաքրել եմ ու վերադարձրել»,- հաղորդման եթերում հատնել է Դրոզդովան։ Աստղի օգնականը նաեւ հայտնել է, որ այդպես էլ չի հասցրել կրել Պուգաչովայի որոշ այլ զգեստներ, որոնք մի ժամանակ իրեն են պատկանել։
Դորոդնովայի մոտ դեռ առկա են Պրիմադոննային, Քրիստինա Օրբակայտեին, ինչպես նաեւ Ֆիլիպ Կիրկորովին պատկանած իրեր (վերջինիս մոտ նա աշխատել է երգչի եւ Ալլայի ամուսնալուծությունից հետո)։