68 մետրից գոլ Ֆրանսիայի առաջնությունում

0

Ֆրանսիայի առաջնությունում գրանցվել է բացառիկ գոլ։ «Սենթ Էթյենի» թունիսցի հարձակվող Վահբի Խազրին «Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի խաղում մրցակցի դարպասը գրավել է 68 մետրից կատարած հարվածի արդյունքում։

«Մեցի» ալժիրցի դարպասապահ Ալեքսանդր Օուկիջան դուրս էր եկել տուգանային հրապարակից եւ չհասցրեց նահանջել։

«Մեց» — «Սենթ Էթյեն» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Leave A Reply

Your email address will not be published.