Պրոխոր Շալյապինը չի պատրաստվում վերադարձնել էլիտար բնակարանները, որոնք նրան նվիրել է հանգուցյալ կինը
Երգիչ Պրոխոր Շալյապինը հեռուստահաղորդավարուհի Լենա Լենինայի հետ ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ չի պատրաստվում իր հանգուցյալ կնոջ՝ Տատյանա Կլաուդիա Դեւիսի ծնողներին վերադարձնել Մոսկվայում գտնվող չորս բնակարանը, որոնք վերջինս ձեւակերպել է իր անունով։
Ընդ որում, երգիչը նշել է, որ կնոջ հարազատներից ոչ եք իրեն այդ անշարժ գույքի հետ կապված հարցերով չի դիմել։ Այդ դեպքում նա, իհարկե, կփոխեր որոշումը։
«Չեմ պատրաստվում ոչ ոքի ոչինչ նվիրել»,- ասել է նա, ինչից հետո ընկերուհուն խնդրել է փոխել թեման՝ մարդկանց չզայրացնելու համար։
Շալյապինի կանադացի սիրելին՝ Տատյանա Դեւիսը, որի հետ երգիչը հետագայում ամուսնացավ, նրա անունով է գրանցել Մոսկվայում գտնվող չորս բնակարանները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն ռուբլի։ Արտիստը սիրելիին համոզել էր, որ այդ գնումը շատ շահավետ է օտարերկրացու համար։ Պրոխոր Շալյապինի կինն ամուսնությունից երկու ամիս անց մահացել է կորոնավիրուսի հետեւանքներից։