Անտոնիո Կոնտեն կժամանի Լոնդոն «Տոտենհեմի» հետ բանակցության

0

Թուրինի «Յուվենտուսի», Լոնդոնի «Չելսիի» եւ Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմի» հրավերով նոյեմբերի 1-ին կժամանի Լոնդոն։ Անգլիական ակումբը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում նշանակել իտալացի մասնագետին, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Կոնտեն Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո առայժմ չունի մարզչական աշխատանք։ Անցած մրցաշրջանում «Ինտերը» նրա ղեկավարությամբ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ 51–ամյա մարզիչն Անգլիայում աշխատել է 2016–2018 թվականներին՝ «Չելսիի» հետ դառնալով երկրի չեմպիոն եւ գավաթակիր։

Նոյեմբերի 1-ին «Տոտենհեմը» պաշտոնանկ արեց պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուին, որը 4 ամիս աշխատեց թիմում։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Վուլվերհեմփթոնն» էր։

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Leave A Reply

Your email address will not be published.