«Pixar» ստուդիան թողարկել է «Խաղալիքների պատմության» սփին օֆի առաջին թրեյլերը

0

«Pixar» ստուդիան Disney-ի հետ թողարկել է «Լայթեր» մուլտֆիլմի առաջին թրեյլերը, որը կդառնա «Խաղալիքների պատմությունը» ֆիլմաշարից հայտնի Բազ Լայթերի մասին պատմող սփին օֆը։ Տեսանյութը հրապարակել է YouTube-ում Pixar-ի պաշտոնական ալիքում։

Գիտա-ֆանտաստիկ մուլտֆիլմը նվիրված է հերոսին, որի հիման վրա ստեղծվել է խաղալիք Բազ Լայթերի կերպարը։ Գլխավոր հերոսին հնչյունավորել է դերասան Քրիս Էվանսը, որը հայտնի է Marvel-ի կինոկոմիքսներում Կապիտան Ամերիկայի դերով։ Մուլտֆիլմի ռեժիսորը Էնգուս Մաքլեյնն է։

«Լայթերի» համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2022թ․-ի հունիսի 17-ին։

Leave A Reply

Your email address will not be published.