Հղիների ընտանիքների անդամները պետք է օր առաջ պատվաստվեն. նախարար

0

Կորոնավիրուսի դելտա շտամը ագրեսիվ կերպով ազդում է նաեւ հղի կանանց վրա: Հղիներին պաշտպանելու համար նրանց ընտանիքի անդամները պետք է հնարավորինս շուտ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, այս պահին Հայաստանում կա COVID-19-ով հիվանդ 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, եւ նրանք թթվածնային կախյալ են:

Ինչպես նշեց Ավանեսյանը, հղիներին պաշտպանելու համար նրանց ընտանիքի անդամները, ովքեր չունեն բժշկական հակացուցումներ, պետք է օր առաջ պատվաստվեն:

Leave A Reply

Your email address will not be published.