Արեւ, լողազգեստ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

0

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հհասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը մուգ գույնի լողազգեստ է կրում։ Լուսինեն հավաքել է մազերն, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոցն ու նուրբ վզնոցը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, ջերմ գրկախառնված էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել զույգին․ «Գեղեցիկ զույգ», «անսահման ջերմություն ու անկեղծություն կա բոլոր ձեր ընտանեկան նկարներում»։


Leave A Reply

Your email address will not be published.