«Միշտ չեմ հասկացել մարդկանց, ովքեր տխրում են, երբ պարզվում է՝ աղջիկ են ունենալու». Քրիստինա Եղոյան
Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր գրառում է կատարել։
Քրիստինան կարճ հոլովակ է հրապարակել, որն արվել է երեխայի սեռը պարզելու ընթացքում եւ գրել․ «Միշտ չեմ հասկացել մարդկանց, ովքեր տխրում են, երբ պարզվում է՝ աղջիկ են ունենալու… Ես շաաաա՜տ երջանիկ եմ, չէ՞ որ յուրաքանչուր երեխա Աստծո օրհնությունն է, Աստծո մեծագույն նվերը»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։ Քրիստինան սեւ զգեստ էր կրում, ջինսե բաճկոն։ Քրիստինան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Մի վախեցիր ձախողվել։ Դա աշխարհի վերջը չէ եւ շատ դեպքերում դա առաջին քայլն է ինչ-ոչ բան սովորելու եւ ավելի լավը դառնալու համար»- մեկնաբանություններում գրել էր նա։