Կիանու Ռիվզը կասկադյորներին «Rolex Submariner Date» շքեղ ժամացույցներ է նվիրել

0

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը «Ջոն Ուիք» ֆիլմի չորրորդ մասի նկարահանումներին մասնակցելու համար չորս կասկադյորի «Rolex Submariner Date» շքեղ ժամացույց է նվիրել։ Տեղեկատվությունը հրապարակվել է Ինստագրամում աստղի ֆան էջերից մեկում։

Ժամացույցները պատրաստված են պողպատից եւ սապֆիրե ապակուց, իսկ հետնամասում փորագված են «Ջոն Ուիքի հնգյակը» արտահայտությունը, կասկադյորդների անուններն ու դերասանի շնորհակալական խոսքը։ Աքսեսուարի արժեքը կազմում է 14,5 հազար դոլար։

Leave A Reply

Your email address will not be published.