«Թատրոններում մարդիկ ստանում են 60․000-70․000 դրամ, ու հիմա Նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» է նրանց»․ Մհեր Մկրտչյան

0

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ պատվաստվել, թե ոչ մարդու անձնական որոշումն է։

«Պատվաստվել թե ոչ` մարդու անձնական որոշումն է, իսկ աշխատանքից ազատելու սպառնալիքը 14 օրը մեկ չթեստավորվելու հետևանքով անօրինական է:

Հայ մարդը չի կարող երեխու բերանից կտրի հացը և ասի` պապան (կամ մամամ) առողջապահության տոտայի համար պետք ա թեստ հանձնի:

Օրինակ՝ թատրոններում մարդիկ ստանում են 60․000-70․000 դրամ ու հիմա նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» ա նրանց: Մարդիկ վերջին հացի փողը տալիս են թեստին:

Հարգելի մեր ընտրած պատգամավորներ! Սխալ բան չեմ անում չէ՞, երբ դիմում եմ ձեզ: Ոչ մեկին չեմ վիրավորում չէ՞..

Գիտեմ, որ բան փոխել չեք կարող: Բայց փորձ արեք` մարդիկ կհասկանան, որ իրանք կան ձեր կյանքում:

Փոքրիկ մանրուքները հաճախ զգացմունք ու վերաբերմունք են ձևավորում: Ու մի օր հենց այդ մանրուքներն են լուծում մեծ հարցեր: Նաև ձեզ համար անհրաժեշտ հարցեր»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը։

Leave A Reply

Your email address will not be published.